Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թա­փա­ռող կեն­դա­նի­նե­րի հար­ցը «լուծ­վել է»

Թա­փա­ռող կեն­դա­նի­նե­րի հար­ցը «լուծ­վել է»
26.11.2019 | 00:40

Ինչ­պես տես­նում եք‚ Երևա­նում թա­փա­ռող կեն­դա­նի­նե­րի խն­դի­րը «լուծ­վել է»։ Լու­սան­կարն ար­վել է քա­ղա­քի սր­տում՝ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում։ Թա­փա­ռող շնե­րը սկ­սել են շր­ջել ոհ­մակ­նե­րով‚ հար­ձակ­վում են մարդ­կանց վրա‚ կծում նրանց‚ նույ­նիսկ սկ­սել են ջուր խմել ցայ­տաղ­բյուր­նե­րից‚ հո­շո­տել կեն­դա­նա­բա­նա­կան այ­գու կեն­դա­նի­նե­րին։ Շատ շու­տով նրանք կսկ­սեն երթևե­կել տրանս­պոր­տով‚ մտ­նել խա­նութ­ներ և այլն‚ և այլն։

Դեռևս հոկ­տեմ­բե­րին՝ Է­րե­բու­նի-Երևա­նի 2801-ա­մյա­կին նվիր­ված տո­նա­կան ե­րե­կո­յի ըն­թաց­քում Երևա­նի քա­ղա­քա­պե­տը մեկ տար­վա ձեռք­բե­րում­նե­րի թվում շեշ­տեց‚ որ Երևա­նում ստե­րի­լի­զաց­վել է մոտ 2000 թա­փա­ռող կեն­դա­նի։ Ստե­րի­լի­զաց­վել է‚ բայց այդ խն­դի­րը լուծ­վե՞լ է։ Ընդ­հան­րա­պես‚ ի՞նչ քա­ղա­քա­կա­նու­թյուն ու­նի Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րանն այս ո­լոր­տում‚ ի՞նչ նպա­տա­կի են ու­զում հաս­նել‚ ոչ ոք չգի­տի։ 2000 թա­փա­ռող շուն ստե­րի­լի­զաց­վել է‚ բայց փաստն այն է‚ որ նրանց թի­վը բազ­մա­պատկ­վել է. սա՞ է աշ­խա­տան­քի ար­դյուն­քը։ Ոչ ոք չի պն­դում‚ թե թա­փա­ռող շնե­րին պետք է իս­պառ վե­րաց­նել‚ այդ­քան ան­գութ չենք‚ ոչ էլ կեն­դա­նա­տյաց։ Սա­կայն քա­ղա­քը ա­ռա­ջին հեր­թին քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար է‚ և պետք է ա­պա­հով­վի նրանց անվ­տան­գու­թյու­նը։

Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 4763

Մեկնաբանություններ